Գերմանիայի բնակիչների մեծ մասը կողմ է կարանտինի ժամկետի երկարացմանը. Deutsche Welle
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունն իր աջակցությունն է հայտնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումների ժամկետը երկարաձգելուն: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ գերմանական ZDF հեռուստաընկերության անցկացրած հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում է, որ կարանտինի սահմանափակումները պետք է լինի նաև ապրիլի 19-ից հետո:
Հարցվածների 29 տոկոսը ճիշտ է գտնում այդ ժամկետից հետո սահմանափակումները հանելը: Միայն 5 տոկոսն է համարում, որ սահմանափակումները պետք է հանվեն ավելի վաղ: