Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմամբ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմաբ՝ որպես պատասխան քայլ ամերիկյան կողմից ՉԺՀ-ից չորս նախկին եւ գործող պետական պաշտոնյաների դեմ սահմանված այցարգային եւ ֆինանսական սահմանափակումների: Կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:
«Ամերիկյան կողմի գործողությունները (չինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը – ծանոթ. խմբ.) կոպիտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին, կոպորեն խախտում են միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները եւ լուրջ վնաս են հասցնում չին-ամերիկյան հարաբերություններին: Չինական կողմը վճռականորեն դատապարտում է դա: Ի պատասխան ամերիկյան կողմի անիրավական գործողությունների Չինաստանը որոշում է ընդունել պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազտության հարցերով դեսպան Սեմ Բրաունբեկի, սենատորներ Մարկո Ռուբիոյի, Թեդ Քրուզի, ինչպես նաեւ կոնգրեսական Քրիս Սմիթի նկատմամբ»,- հայտարարել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: