ԱՄՆ-ի դուրս գալն ԱՀԿ-ից ընդգծեց Վաշինգտոնի դիրքերի թուլացումն ու մեկուսացվածությունը. Chosun Shinbo
ԱՄՆ-ի իշխանությունների որոշումն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին վկայում է Վաշինգտոնի դիրքերի թուլացումն ու մեկուսացվածությունը միջազգային ասպարեզում: Այդ մասին ասված է հուլիսի 13-ին Chosun Shinbo թերթում հրապարակված մեկնաբանության մեջ, թերթ, որը հրատարկվում է Ճապոնիայում Կորեացի քաղաքացիների ասոցիացիայի օժանդակությամբ:
«Վաշինգտոնի արարքը (ԱՀԿ-ից դուրս գալը – ծանոթ. խմբ.) ցույց տվեց, որ Նահանգներն այնպիսի պետություն է, որը հեշտությամբ է հրաժարվում դաշնակցային հարաբերություններից եւ միջազգային պարտավորություններից, եթե դրանք հակասում են Վաշինգտոնի շահերին,- նշված է հոդվածում:- Դա սոսկ ընդգծում Է Միացյալ Նահանգների թուլացումն ու շարունակվող մեկուսացվածությունը»: Բացի դրանից, Chosun Shinbo-ի հեղինակների կարծիքով՝ «չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը գերտերություն Է, նա խիստ հետ Է մնում առողջապահության ոլորտում», իսկ ԱՀԿ-ի կազմից դուրս գալու՝ նրա որոշումը «համընկավ այն շրջանին, երբ խիստ անհրաժեշտ Էր բոլոր երկրների համագործակցությունը կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 29-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերություններն ԱՀԿ-ի հետ, քանի որ վերջինիս ղեկավարությունը հրաժարվել է վերափոխումների իրականացումից, որոնք պնդել է ԱՄՆ-ի վարչակազմը: Ըստ որում Թրամփը հերթական անգամ մեղադրել է ԱՀԿ-ին այն բանում, թե այն իբր հայտնվել է Չինաստանի լիակատար վերահսկողության ներքո: Ըստ Թրափի վարկածի՝ ՉԺՀ-ի իշխանությունները եւ ԱՀԿ-ի ղեկավարությունը հարկ եղած միջոցներ չեն ձեռնարկել կորոնավիրուսի տարածման պատճառով: Հուլիսի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին իրազեկել է 2021 թվականի հուլսի 6-ին ԱՀԿ-ից դուրս գալու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: