Վրաստանի դիրքորոշումն արտահայտվեց Վրաստանի նախագահի հայտարարությամբ Ղարաբաղում ռազմագործողությունների և պատերազմի հենց առաջին օրը, եղել է ԱԳՆ-ի, Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որոնք բոլորը հանգում են նրան, որ սա Վրաստանի համար ծայրահեղ մտահոգիչ և անհանգստացնող իրավիճակ է, քանի որ այն ունի ռիսկեր տարածաշրջանի, ինչպես նաև՝ Վրաստանի համար։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է:
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողություններին՝ նշելով, որ երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունն այս անգամ հակամարտությունը դադարեցնելու համար պետք է երկխոսի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Թուրքիայի հետ:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գնահատել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի տեղը երկրի պատմության մեջ: Այդ մասին հաղորդել է NBC-ին:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը և կոչ են արել երկրներին առավելագույն զսպվածություն դրսևորել:
Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) սեպտեմբերի 30-ին հավանություն է տվել այն օրենքին, որը նախատեսումէ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում սահմանափակումներ մտցնելու հնարավորություն՝ ցույցեր անցկացնելիս:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2020 թ․ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի և իսլամիստական ջիհադական վարձկանների անմիջական մասնակցությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ։
Մոսկվայի համար կարևորն այն է, որ խախտվում է իր ավանդական դերային գործառույթը, նա միշտ խաղացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռության և հակասությունների վրա և ուներ, եթե ոչ մենաշնորհային, ապա լայն ազդեցություն երկու երկրների էլիտաների նկատմամբ, ուներ առանձնահատուկ կոնտակտներ, և այլն։ Ադրբեջանական կողմից այդ հավասարակշռությունը խախտվել է, թեև չեմ կարծում նաև, որ այստեղ մրցակցություն է լինելու Մոսկվայի և Անկարայի միջև, բայց կա նոր ձևաչափի փնտրտուք՝ Ղարաբաղում և շուրջը տիրող իրավիճակի հանդարտեցման համար։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ճգնաժամը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերսկսել բանակցային գործընթացը ՝ առանց նախապայմանների:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը:
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը:
Թուրքիան հրահրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն Լեռնային Ղարաբաղում `ձգտելով ուժեղացնել իր տարածաշրջանային և միջազգային ազդեցությունը:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին:
Բելգիայի քաղաքական կուսակցությունները համաձայնեցրել են նախարարների լիարժեք կաբնետի կազմումը, առանց որի երկրն արդեն ապրում է երկու տարի (652 օր), այն կգլխավորի ֆլամանդացի լիբերալ Ալեքսանդր դե Կրոոն:
Երրորդ երկրները, որոնք միջամտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը որպես պետություններից մեկի աջակից, արջի ծառայություն են մատուցում:
Սիրիացի վարձկան Աբդուլլահը (անունը փոխված է) BBC-ի արաբական ծառայությանը պատմել է, թե ինչպես է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից խաբեությամբ բերվել Ադրբեջան` հայերի դեմ կռվելու:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունն այցելել է Իրանի երկրորդ վիճելի օբյեկտ, որտեղ գործակալությունը կասկածում էր, թե չհայտարարված միջուկային նյութ է պահվում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը Հայաստանին և Ադրբեջանին ու տարածված հաղորդագրությունը համարում է Ադրբեջանի տապալում, և այն էլ՝ նման կարևոր միջազգային հարթակում։
Գերմանիայի Բունդեսթագի Հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահներ Ալբերտ Վեյլերն ու Թիլլ Մանսմանը կոչ են արել անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը բարձր է գնահատել հայկական կողմի ռազմական հնարավորությունները:
«Վեկտոր» կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են: Այդ մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
Ռուսաստանի Դաշնությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված ռազմական գործողությունների առաջին րոպեներից հետևում է իրադարձություններին և մշտական կապի մեջ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր պետությունների հետ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ին կայանալիք գագաթնաժողովում երրորդ երկրներին կոչ են անելու չխառնվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:
ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան:
Եվրոպան ինքը պետք է կառուցվածքավորի եւ ամրապնդի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե դա պատվիրակի ՆԱՏՕ-ին:
Առնվազն մեկ մարդ է զոհվել Ջեքսոնվիլ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի Amazon ընկերության պահեստում:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կոչ է արել: