ԱՄՆ-ի գլխավոր դատախազը մահապատժի մորատորիում է սահմանել
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերիք Հառլանդը մահապատիժների մորատորիում է սահմանել դաշնային մակարդակով: Այդ մասին հաղորդել է նրա գերատեսչությունը։
«Արդարադատության նախարարությունը պետք է ապահովի, որպեսզի բոլորին, ովքեր հայտնվում են քրեական արդարադատության դաշնային համակարգի ներքո, ոչ միայն տրամադրվեն Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված իրավունքներ, այլեւ որպեսզի նրանց վերաբերվեն արդարացիորեն եւ մարդկայնորեն»,-ասվում է Հառլանդի հայտարարության մեջ: Նա հավելել է. «Այդ պարտավորությունը հատուկ ուժ ունի այն դեպքերում, որոնք կապված են մահապատժի հետ»:
Սենատի ունկնդրումների ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնի համար նրա թեկնածությունը հաստատելիս Հառլանդը հայտարարել է, որ ինքն անհանգստություններ ունի՝ կապված անմեղ մարդկանց մահապատիժների հետ: Նախագահ Ջո Բաեյդենն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել է պաշտպանել օրենսդրությունը, որն ուղղված է մահապատժի վերացմանը: Իշխանության գալով՝ նրա վարչակազմը բախվել է արդարադատության պաշտպանների կողմից աճող ճնշմանը, որոնք պահանջում են կատարել այդ նախընտրական խոստումը:
ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձնում, որ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ իշխանությունում գտնվելու վերջին ամիսներին երկրում ի կատար է ածվել 13 մահվան դատավճիռ: ԱՄՆ-ում դաշնային մահապատիժներ չեն իրականացվել 17 տարի՝ մինչեւ 2020 թվականի հուլիսը, երբ Թրամփը չեղարկեց սահմանված մորատորիումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: