
Բելառուսի նախագահը սահմանապահ զորքերին հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահ զորքերին հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բելառուսի նախագահը այս մասին հայտարարել է Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ժողովի ժամանակ, որը Բելառուսում նշում են հուլիսի 3-ին ։
Լուկաշենկոն պարզաբանել է, որ Ուկրաինայից հսկայական քանակությամբ զենք է ներթափանցում ։
Բացի այդ, ըստ նախագահի, հարևան հանրապետությունը, ինչպես նաեւ Գերմանիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը եւ Լիտվան կապված են Բելառուսում «ծպտյալ» ահաբեկչական խմբավորումների հետ:
«Այդ բջիջների նպատակը իքս օրը բռնի իշխանափոխությունն է»,- հավելել է նա ։