Բաժիններ՝

ԱՄՆ զորքերը լքել են Աֆղանստանի իրենց գլխավոր ռազմաբազան

ԱՄՆ-ն զորքերը հուլիսի 2-ին լքել են Աֆղանստանի իրենց գլխավոր ռազմաբազան՝ Բաղրամի ավիաբազան:  Այս մասին հայտնում է «Reuters»-ը, վկայակոչելով ԱՄՆ անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային:

«Ամերիկյան բոլոր զինվորներն ու ՆԱՏՕ-ի ուժերի զինծառայողները լքել են Բաղրամի ավիաբազան», – ասել է ԱՄՆ անվտանգության ծառայության բարձրաստիճան սպան՝ անանուն մնալու պայմանով:

ՆԱՏՕ-ի գլխավոր ավիաբազան, որտեղից 20 տարվա ընթացքում իրականացվել են թալիբների եւ այլ իսլամիստական խմբավորումների դեմ ռազմաօդային ուժերի բազմաթիվ գործողություններ, անցնում է անվտանգության տեղական ուժերի վերահսկողության տակ:

Ավելի վաղ ,ԱՄՆ – ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ թալիբների հետ խաղաղ համաձայնագրի շրջանակներում ամերիկյան զորքերը հայրենիք կվերադառնան 2021 թվականի սեպտեմբերի 11-ից ոչ ուշ ՝ Միացյալ Նահանգներում ահաբեկչական գործողությունների 20-րդ տարելիցի կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031