ԱՄՆ-ում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 12 հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
12-հարկանի բազմաբնակարան բնակելի շենքը փլվել էր հունիսի 24-ին՝ Ֆլորիդայի նահանգի ոչ մեծ Սյորֆսայդ քաղաքում: Դրա հետևանքով փլատակների ներքո էր հայտնվել շուրջ 160 մարդ:
Փլվելուց հետո հայտնի է դարձել, որ 2018 թվականին կատարված ստուգումները ցույց էին տվել շենքի «լուրջ կառուցվածքային վնասվաները»: Փլվելու պահին սկսվել էր տանիքի վերանորոգումը: