
BRICS-ը պատրաստվում է ընդլայնման: Միավորման անդամներ կարող են դառնալ Արգենտինան և Իրանը

BRICS-ի մասնակիցները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկայան Հանրապետությունը, արդեն սկսել են նախապատրաստական գործընթացը, որը ենթադրում է միավորման ընդլայնում: Ու թեեւ, ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ այդ հարցում արագ լուծումների սպասել չարժե, նոր թեկնածությունների քննարկումն արդեն սկսվել է:
BRICS-ի անդամակցության հայտեր են տվել Արգենտինան եւ Իրանը: ՌԴ-ի արտաքին գորերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կան նաեւ «մի ամբողջ շարք այլ երկրներ, որոնք նույնպես հիշատակվում են քննարկումներում: Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը պնդել է, որ միավորման անդամակցության հավակնորդների թվում են նաեւ Եգիպոսը եւ Ինդոնեզիան:
Թե ով եւ երբ կանդամակցի BRICS-ին, կորոշի միավորման ներկայիս մասնակիցների փոխհամաձայնությունը. Ռուսաստանը եւ Չինաստանն արդեն հավանություն են տվել ընդլայնման միտմանը: Իսկ այդ որոշման մեջ հանգուցային կլինի, ինչպես նշել է Լավրովը, «այդ կառույցի հետագա արդյունավետության ապահովումը, դրա աշխատանքից գործնական հատույցի բարձրացումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: