
Մեծ Բրիտանիան մշակում է Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագարվման հարցը. Թրաս

Մեծ Բրիտանիան հավանություն է տալիս պատժամիջոցների ներքո հայտնված ռուսական ակտիվների բռնագրավմանը հօգուտ Ուկրաինայի եւ այս պահին մշակում է այդ հարցը: Այդ մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը, որի խոսքը կիրակի երեկոյան իր կայքում հրապարակել է The Guardian թերթը:
«Ես հավանություն եմ տալիս այդ գաղափարին, եւ մենք համատեղ ուսումնասիրում ենք այդ հարցը: Կանադայում հենց նոր ընդունել են համապատասխան օրենք: Մենք այդ հարցով զբաղվում ենք Ներքգործնախարարության եւ ֆինանսների նախարարության հետ, բայց ես որոշակիորեն հավանություն եմ տալիս այդ գաղափարին: Անհրաժեշտ է միայն լավ մշակել այդ հարցի բոլոր մանրամասնությունները»,- ասել է Թրասը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանայի խորհրդարանն «ամենայն հավանականությամբ» կընդունի նոր օրենք, որը թույլ տա բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, սակայն նախարարը հավելել է, որ օրենսդրության մեջ ուղղումներ մտցնելու անհրաժեշտություն կարող է չզգացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: