
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն տնտեսական անվտանգության շուրջ

Կորեայի Հարնրապետության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այս շաբաթ Վաշինգտոնում կանցկացնեն առաջին հանդիպումը տնտեսական անվտանգության շուրջ երկխոսության շրջանակներում, հուլիսի 4-ին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավայն Կորեայի նախագահի դիվանատունը։
ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենը եւ նրա հարավկորեացի պաշտոնակից Յուն Սոկ Յոլը նման երկխոսություն սկսելու շուրջ համաձայության են եկել մայիսին Սեուլում կայացած երկկողմ գագաթնաժողովի արդյունքներով: Նախաձեռնությունը նաեւ կոչված է ամրապնդելու համագործակցությունը էներգետիկական անվտանգության ոլորտում:
Հարավային Կորեայի վարչակազմի տվյալներով՝ տնտեսական անվտանգության հարցերով նախագահի քարտուղար Վան Յուն Չժոնը հուլիսի 6-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ հուլիսի 7-ին նրան կընդունի Սպիտակ տան Ազգային անվտագության խորհրդից պաշտոնակից Թարուն Չաբրան, որը տնօրինում է տեխնոլոգիական ճյուղը: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն ճգնաժամը մատակարարումների շղթաների բնագավառում, քաղաքականությունը կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի ոլորտում եւ առաջավոր տեխնլոգիաների բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: