Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունները նպատակամիտված են այն բանին, որ Եվրամիությունում թյուր պատկերացում ստեղծվի Brexit-ի չեղարկման հնարավորության մասին:
Սեպտեմբերի 3-ին Չինաստանի հիվանդանոցներից մեկում ութ երեխա թ մահացել Գիտելիքի օրը դանակով զինված տղամարդու հարձակումից հետո:
Ատլանտյան օվկիանոսում «Դորիան» փոթորիկը, որը հինգ մարդու կյանք է խլել Բահամյան կղզիներում, թուլացել է մինչեւ երրորդ կատեգորիա, քամու արագությունը կազմում է ժամում 195 կիլոմետր:
Բահամյան կղզիներում առնվազն 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բահամյան Կղզիների Համագործակցության վարչապետ Հյուբերտ Մինիսին:
Քաբուլում իրականացված ուժգին պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 16-ի, տուժել է մոտավորապես 100 մարդ: Այս մասին այսօր հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել «Դորիան» վերահաս փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին նրա խոսքը մեջբերել է CNN հեռուստաընկերությունը:
Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներց մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, սեպտեմբերի 2-ին բարեգործական համերգ է կազմակերպել ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված 1, որ երկրի գլխավոր հակառակորդները ԶԼՄ-ներն են, որոնք ֆեյքային նորություններ են թողարկում:
«Կասկած չկա, որ Հայաստանի այս ժեստն ուղղված է հենց ՌԴ-ին: ԱՄՆ-ի մոտեցումն այս հարցում բացասական է, որովհետև ԱՄՆ-ում կարծում են, որ հայկական ՊՆ-ի ներկայացուցիչները կամ այդ հումանիտար միավորը չպետք է գտնվի Սիրիայի տարածքում, որովհետև իրականում այն այլ նպատակների է ծառայում»:
Միջուկային գործարքի իրականացման շուրջ Թեհրանի եւ Փարիզի դիրքորոշումները մոտեցել են: Այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Առաջիկա 28 ժամվա ընթացքում կոնկրետ պլաններ կներկայացվեն առանց գործարքի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխելու վերաբերյալ:
Boeing 737 MAX ինքնաթիռի թռիչքների վերսկսումը կարող է հետաձգվել մինչեւ 2019 թվականի վերջը եւ վերաբերել Ամանորի տոների սեզոնին՝ ԱՄՆ-ի Boeing ընկերության եւ միջազգային ավիակարգավորիչների միջեւ վեճի պատճառով, որը բորբոքվել է օգոստոսին դրանց ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Սեպտեմբերի 2-ին առնվազն 34 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ նավի վրա բռնկած հրդեհի հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը կարող է արդեն այս շաբաթ հայտարարել երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
Ռուսաստանը եւ Իրանը շահագրգռված են, որպեսզի Պարսից ծոցի երկրները համաձայնության գան տարածաշրջանում իրադրության կայունացման փոխընդունելի ուղիների շուրջ:
G20-ի երկրները հանդես են գալիս աշխատատեղերում տարեց մարդկանց համար աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման օգտին՝ նրանց առողջության եւ անվտագության պահպանման նպատակով:
«Դորիան» փոթորիկն առնվազն 13 հազար տուն է ավերել կամ վնասել Բահամյան կղզիներում:
Եվրամիությունը վերջին հինգ տարում Ուկրաինային տրամադրել է օժանդակության տարբեր միջոցների՝ իր պատմության մեջ խոշորագույն փաթեթը:
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում առնվազն 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը ներկայում քննարկում են առեւտրական վեճերի կագավորման շուրջը բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետները:
«Դորիան» փոթորիկը մոլեգնել է Բահամյան կղզիների հյուսիսային մասում:
Դարիգա Նազարբաեւան ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ: Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը նրա թեկնածությունն առաջադրել էր այդ պաշտոնի համար։
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորները, ովքեր կպաշտպանեն ցանկացած օրինագիծ առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալու դեմ, կզրկվեն Համայնքների պալատում տվյալ քաղաքական ուժը ներկայացնելու իրավունքից եւ չեն կարողանա նրա անունից մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին:
Հոնկոնգում դպրոցների, քոլեջների ու բուհերի հարյուրավոր սովորողներ սեպտեմբերի 2-ին բոյկոտել են պարապմունքները եւ ընդդիմադիր ուժերի կոչով միացել բողոքի ակցիաներին:
Մեծ Բրիտանիան դիտարկում է Պարսից ծոցում իր անօդաչուների տեղակայման հնարավորությունը բրիտանական դրոշի ներքո նավարկող լցանավի կալանման շուրջ ստեղծված իրադրության ֆոնին:
Բռնկումների գրեթե 31 հազար օջախ է անցած ամսին գրանցվել Ամազոնիայի բրազիլական մասում: Դա վերջին ինը տարվա ամենաբարձր ցուցանիշն է եւ գրեթե եռակի ավելի է, քան մեկ տարի առաջ:
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը սեպտեմբերի 1-ին կարգարդրություն է արել ափամերձ շրջանների բնակիչների պարտադիր տահանման մասին՝ «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Հոնկոնգում մետրոյի 40-ից ավելի կայարաններ անցած հանգստյան օրերին վանդալիզմի գրոհների են ենթարկվել բողոքի ակցիաների արմատական մասնակիցների կողմից: Սեպտեմբերի 2-ին այս մասին հայտնել է MRT կորպորացիան՝ երկաթուղային տրանսպորտի գործարկուն:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում այս անգամ Աշխատանքի օրվա տոնակատարությունները կարող են չեղարկվել. նահանգին սպառնում է Ատլանտյան օվկիանոսից մոտեցող Դորիան ծովամրրիկը: Փոթորիկների ազգային կենտրոնի տնօրեն Քեն Գրեհեմի խոսքով, մտահոգիչ էնաեւ Դորիան փոթորկի դանդաղ ընթացքը.
Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստ է փոփոխությունների Վենեսուելայում»: