Բաժիններ՝

Պերուում զառիվայրից միկրոավտոբուս է ընկել. կա 10 զոհ, 9 վիրավոր

Պերուի արևմուտքում գտնվող Անկաշի նահանգում առնվազն 10 մարդ է զոհվել զառիվայրից միկրոավտոբուսի ընկնելու հետևանքով: Այդ մասին տեղեկանում ենք Andina գործակալությունից:

Նշվում է, որ մեքենայում գտնվող ևս 9 ուղևոր վիրավորվել է։ Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Ոստիկանությունը չի բացառում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի թիվը կարող է աճել վնասվածքների ծանրության պատճառով։

Պատահարի պատճառներն առայժմ պարզված չեն։ Ոստիկանության տվյալներով՝ միկրոավտոբուսը զառիվայրից ընկել է, երբ ընթացել է դեպի կամուրջ:

Andina-ն հավելում է, որ փրկարարական աշխատանքներին են միացել նաև վթարի վայրով անցնող այլ մեքենաների ուղևորները և վարորդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031