![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1111012.jpg)
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցեր: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ջոզեպ Բորելը՝ հանդիպումը գնահատելով դրական:
«Ողջունել եմ Եվրոպական խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումը: Քննարկել ենք դրա արդյունքները և առաջ գնալու ուղիները, կարծիքներ ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար», – գրել է Բորելը: