2019 թվականի առաջին կիսամյակում Եվրոպայում նոր ավտոմոբիլների վաճառքները 3,1 տոկոսով կրճատվել են: Դրա հետ մեկտեղ աճել է նոր մոտոցիկլետների եւ մոպեդների շուկան՝ 9,1 տոկոսով:
Ուղեղի վերծանումը, էներգիայի պահպանումը և այլ խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել առանց նոր գյուտերի:
Եվրոպայում բնակվող յուրաքանչյուր երկու թուրքից մեկը (կամ գրեթե 47 տոկոսը) անցյալ տարի հանգստի համար նախընտրել է մեկնել Թուրքիա։ Վիճակագրության համաձայն՝ յուրքանչյուր եվրոպացի թուրք իր հանգստի ընթացքում հայրենիքում միջինում ծախսել է 1․175 եվրո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահում է քաղաքացիների 70 տոկոսը, ինչի մասին վկայում է Իլկա Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի անցկացրած հարցումը։
Հնդկաստանը հրապարակել է այն վերջնական ցուցակը, որը մոտ 1.9 մլն մարդու կզրկի հյուսիս-արևելյան Ասամ նահանգի քաղաքացիությունից:
YouGov ընկերության կողմից հարցված բրիտանացիների կեսից ավելին կասկածում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կկարողանա Եվրամիության հետ նոր համաձայնության հասնել Brexit-ի շուրջ:
«Սա ակնհայտ է, հիմարներ չկան, մենք կարդում ենք մեր աչքերով։ Ուստի, ես կարծում եմ, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի ձեռքբերում չունի, մերձեցում Պուտինի հետ չկա»:
Հզոր փոթորիկը, որը սպառնում է Ֆլորիդային, նաև Բահամյան կղզիներին ուժեղացել է՝ հասնելով 4-րդ կարգի:
Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն ութ մարդ:
Պակիստանում հարսանեկան արարողությունից հետո 24 քաղաքացու տեղափոխող ավտոմեքենան կամուրջի փլվելու հետևանքով ընկել է գետը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սենտ Լուիսիի օկրուգում շունը տերերին փրկել է հրդեհից եւ զոհվել:
ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի բնակչուհին դատարանի վճռով երեք միլիոն դոլարի չափով փոխհատուցում է ստացել այն բանի համար, որ 35 տարի բանտ է նստել հանցագործության համար, որը նա չի կատարել:
Ստրոմբոլի հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել օգոստոսի 29-ի ուշ երեկոյան, հրաբուխ, որը գտնվում է Տիրենյան ծովում Իտալիայի համանուն կղզում՝ Սիցիլիայի մերձակայքում։
«Երևում են նաև նոր խնդիրներ, Երևանը պահանջում է Ստեփանակերտի մասնակցություն բանակցություններին, իսկ Ադրբեջանը՝ ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայություն բանակցային սեղանի շուրջ»։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 3 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի բարեգործական կազմակերպություններին, որոնք կօգնեն այն բրիտանացիներին, ովքեր մշտապես բնակվում են ԵՄ-ի երկրներում, ձեւակերպելու կեցության վկայագիր եւ այլ փաստաթղթեր Brexit-ից հետո:
Եվրամիության (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Հելսինկիում կայացած բանակցություններում հավանություն են տվել Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանմանը, Հորմուզի նեղուցի շուրջն իրադրության ապաԷսկալացման ջանքերին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վարշավա եւ այնտեղ կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված արարողությանը:
Շոգ եղանակը բազմաթիվ անտառային հրդեհներ է առաջացրել Բուլղարիայում, հրդեհային վտանգի արտակարգ ինդեքս է հայտարարվել երկրի հարավի, հյուսիսի եւ կենտրոնական մարզերի 15 շրջանում:
Իսպանիայի ռազմածովային նավատորմի նավն օգոստոսի 30-ին Իտալիայից պիրենեյան թագավորություն է հասցրել այն միգրանտների մի մասին, որոնք փրկվել էին Proactiva իսպանական ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) Open Arms նավի կողմից:
Օգոստոսի 30-ին Հոնկոնգում բերման են ենթարկվել «Դեմոսիստո» կուսակցության ակտիվիստներ Ջոշուա Վոնգը եւ Ագնես Չոուն. նրանց մեղադրում են անօրինական հավաքներ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կոչեր անելու մեջ:
Բրիտանական կառավարությունը մտադիր է մեծացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը՝ փորձելով բարելավել Բրյուսելի հետ գործարքի պայմանները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արարարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարության աշխատանքի պաշտոնական մեկնարկ մասին եւ տիեզերքը համարել է ռազմական գործողությունների հերթական ասպարեզը։
ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի նահանգապետ Բրայան Քեմպը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել 12 օկրուգում «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել ուղեւորությունը Լեհաստան:
Facebook ընկերությունը խստացրել է քաղաքական գովազդի զետեղման կանոններն իր սոցիալական ցանցերի ամերիկյան սեգմենտում՝ 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտությունների նախապատրաստման շրջանակներում:
Ֆրանսիան Եվրահանձնաժողովից (ԵՀ) 1 միլիարդ եվրո վաղաժամկետ վճարման է հասել է ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության ֆինանսավորման շրջանակում իրեն հասանելիք դոտացիաներից:
«Հայաստանը խուսափում է մասնակցել ՆԱՏՕ-ի որոշ զորավարժությունների, որոնք անցկացվում են Վրաստանում, կամ գուցե չի խուսափում, այլ նպատակահարմար չի համարում, սակայն կա տպավորություն, որ այս ուղղությամբ չկա ավելի ակտիվ աշխատանք»։
Եվրամիությունը քննարկում է իր կազմի մեջ մտնող երկրներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե նրանք հիբրիդային սպառնալիքների օբյեկտ են դարձել ԵՄ-ի այլ պետությունների կողմից:
Ուկրանայի Գերագույն ռադայի նախագահ է ընտրվել «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկում է բելառուս-ամերիկյան հարաբերություններն սկսել մաքուրէջից: