Բաժիններ՝

Հնդկական օվկիանոսում չինական ձկնորսական նավ է շրջվել

Հնդկական օվկիանոսի կենտրոնական հատվածում չինական ձկնորսական նավ է շրջվել, ինչի հետևանքով կորել է կապն անձնակազմի 39 անդամների հետ: Այդ մասին տեղեկանում ենք Xinhua լրատվական գործակալությունից:

Նավում եղել են Չինաստանի 17 քաղաքացի, 17 ինդոնեզացի և 5 ֆիլիպինցի։ Նրանք բոլորը համարվում են անհետ կորած: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Միջադեպից հետո Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է լրացուցիչ փրկարարական ուժեր ուղարկել դեպքի վայր և անհապաղ գործարկել արտակարգ արձագանքի մեխանիզմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031