Բաժիններ՝

Թբիլիսիում ակցիա է անցկացվել՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելու պահանջով

Վրաստանի քաղաքացիները երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ բողոքի ոչ մեծ ակցիա են անցկացրել՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունից և անայցագիր ռեժիմից: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։ ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, պլանավորվում է ամեն շաբաթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ 7 ուղիղ չվերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։

«Այն ժամանակ, երբ մեր տարածքի 20%-ն օկուպացված է, և երբ տեղի է ունենում Ուկրաինայի ոչնչացում, մենք իրավունք չունենք նվերներ ընդունել Ռուսաստանից: Ավիահաղորդակցության մեկնարկը և անայցագիր ռեժիմի ընդունումը վնասում են մեր հեղինակությունը», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին:

Ներկաների մոտ եղել են պաստառներ՝ երկրի ղեկավարությանը «ռուսական ամեն ինչից հրաժարվելու» կոչով։ Դրա հետ մեկտեղ, ցուցարարների պահանջներից մեկը եղել է Վրաստան ռուսաստանցիների մուտքի սահմանափակումներ մտցնելը։

Խորհրդարանին հարող Ռուսթավելի պողոտան փակ չի եղել հավաքվածների սակավության պատճառով, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չեն մասնակցել հանրահավաքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031