Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան Հնդկաստանին կխնդրի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մոդիի հետ առաջիկա հանդիպման ժամանակ կխնդրի պաշտոնական Դելիին օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ օգնելու դադարեցնել Ուկրաինայում պատերազմը, գրում է բրիտանական Financial Times-ը։

Նշվում է, որ երկու առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Դելիում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Քննարկումներ են նախատեսվում երկկողմ առևտրային համաձայնագրի, ինչպես նաև հակամարտության կարգավորման հարցում Հնդկաստանի դերի վերաբերյալ։

«Մենք կօգտագործենք Մոդիի հետ բոլոր հանդիպումները, որպեսզի խրախուսենք Հնդկաստանին օգտագործել իր ազդեցությունը դաժան ներխուժումը դադարեցնելու համար», – հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի խոսնակը:

Այդուհանդերձ, ինչպես նշում է Financial Times-ը, Հնդկաստանը դժվար թե պատերազմի համատեքստում փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930