Ռոսսելխոզնադզորը ՀՀ-ում գրանցված ընկերությանն արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ

Ռոսսելխոզնադզորը ՀՀ-ում գրանցված «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ-ին արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ` «Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ զեբրա չիպի հայտնաբերման պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության` Ռոսսելխոզնադզորի կայքում։

«Ռոսսելխոզնադզորը սեպտեմբերի 11-ից արգելում է «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ի (ք. Երևան) հայաստանյան առաքման վայրից գազարի սերմացուի ներկրումը Ռուսաստան։ Ռուսաստան մուտք գործած սերմերի խմբաքանակի բուսասանիտարական հսկողության իրականացման ժամանակ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ զեբրա չիպի (Candidatus Liberibacter solanacearum) հայտնաբերման կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել»,– նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից տեղեկացնում են նաև, որ Candidatus Liberibacter solanacearum մանրէն վտանգավոր հիվանդության գրգռիչ է, որը հիմնականում ախտահարում է կարտոֆիլն ու գազարը:

Նշենք, որ որոնման արդյունքում «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ անվանումով ձեռնարկություն հնարավոր է գտնել միայն Չելյաբինսկում և մերձմոսկովյան Սերպուխովում, բայց ոչ Երևանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930