Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը ԱՀ նախագահի ընտրության վերաբերյալ

Թուրքիան Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող «խաղաղ բանակցությունները» խաթարելուն ուղղված քայլ։ Այդ մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում։

Հայտարարության տեքստում Արցախի Հանրապետությունը ներկայացվում է որպես «Ադրբեջանի մաս»։

«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ոչ լեգիտիմ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում ընտրությունների անցկացումը տարածաշրջանում իրավիճակը միակողմանիորեն լեգիտիմացնելուն ուղղված փորձ է, ինչը հակասում է միջազգային իրավունքին»,- նշված է թուրքական գերատեսչության հայտարարությունում։

Թուրքական կողմը հավելել է․ «Անկարան դատապարտում է ընտրությունները, որոնք անցկացվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են շարունակել խաղաղ բանակցությունները և դրանք գնահատում է որպես այդ բանակցությունները խաթարելուն ուղղված քայլ։ Թուրքիան չի ճանաչում այդ ոչ լեգիտիմ ընտրությունները, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Թուրքիան ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին ևս կոչ է արել չճանաչել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները։

Տեսանյութեր

Լրահոս