Մարոկոյում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը
Առնվազն 2012 մարդ է զոհվել, 2059-ը՝ վիրավորվել Մարոկոյում ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, հայտնում է NBC News-ը։
Մարոկոյի թագավոր Մուհամեդ 6-րդը մոբիլիզացրել է բանակի որոնողափրկարարական խմբերը՝ ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով փնտրելու և փրկելու ողջ մնացածներին:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մարոկոյի Բարձր Ատլաս լեռնաշղթայում՝ Մարաքեշից մոտ 46 մղոն հարավարևելք: