Բաժիններ՝

Էրդողանի փորձում է համոզել G20-ի առաջնորդներին ընդառաջ գնալ ՌԴ-ին հացահատիկի գործարքի հարցում. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթնաժողովում փորձում է համոզել մի շարք երկրների առաջնորդների ընդառաջ գնալ «հացահատիկային գործարքի» վերսկսման համար ՌԴ-ի որոշ պահանջներին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրքական իշխանությունների անանուն ներկայացուցիչներին:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի մի քանի երկրների առաջնորդներին կոչ է անում բավարարել Ռուսաստանի մի շարք պահանջներ՝ գործարքը վերականգնելու համար»,-տեղեկացնում Է գործակալությունը:

Աղբյուրների խոսքով ՝ Անկարան մի շարք երկրների ղեկավարությանը խնդրում է նպաստել Lloyd ‘ s of London ապահովագրական շուկայում պարենի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապահովագրմանը և ապահովել ռուսական ֆինանսական հաստատությունների վերամիավորումը SWIFT համակարգին՝ միջազգային վճարումներ կատարելու համար: Թուրքական իշխանությունները նաև կարծում են, որ գործարքը կարելի է վերականգնել, եթե մեղմացվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, որոնք, նրա խոսքով, խոչընդոտում են գյուղատնտեսական այնպիսի սարքավորումների ներմուծմանը Ռուսաստան, ինչպիսիք են տրակտորներն ու պահեստամասերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս