G20-ի գագաթնաժողովում առաջընթաց չի գրանցվել Ուկրաինայի հարցով․ Ֆրանսիայի նախագահ

G20-ի գագաթնաժողովն ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման հարցում առաջընթաց ակնկալելու վայր չէ: Գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրել է РИА Новости-ն։

«Սա այն տեղը չէ, որտեղ այսօր մեծ հաջողություններ կլինեին, հատկապես, երբ գործ ունենք իրավիճակի հետ, որն այսօր տիրում է տեղում… Սա այն տեղը չէ, որտեղ այս հարցում դիվանագիտական առաջընթաց կարող է լինել»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի հռչակագիրը հարված է եղել արևմտյան երկրներին՝ Ուկրաինային աջակցելու շուրջ համաշխարհային կոնսենսուսի բացակայության պատճառով։

Հնդկաստանը G20-ում նախագահում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Խմբի ղեկավարության գագաթնաժողովը տեղի է ունեցել Նյու Դելիում սեպտեմբերի 9-10-ը։ Դրան հրավիրված էին G20 երկրների և ինը այլ երկրների (Բանգլադեշ, Եգիպտոս, Իսպանիա, Մավրիկիոս, Նիգերիա, Նիդեռլանդներ, ԱՄԷ, Օման և Սինգապուր) առաջնորդներ:

Տեսանյութեր

Լրահոս