Միշելն էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է հացահատիկի սևծովյան նախաձեռնությունը, տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«G20-ի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել եմ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ողջ փաթեթը, հացահատիկի սևծովյան նախաձեռնությունն ու տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան»,- գրել է Միշելը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930