Բաժիններ՝

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է միջուկային վառելիքի առաջին խմբաքանակը․ էներգետիկայի նախարար

Ուկրաինական «Էներգոատոմ» պետական ընկերությունը ստացել է միջուկային վառելիքի առաջին խմբաքանակը, որն արտադրել է ամերիկյան Westinghouse ընկերությունը ուկրաինացի մասնագետների հետ միասին։ Հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

Նա նշել է, որ Ուկրաինան աշխատելու է այս ոլորտում ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանի Դաշնությանը։

«Այսօր «Էներգոատոմն» առաջին անգամ վառելիք է լիցքավորել 440-րդ ռեակտորների համար։ Վառելիքն արտադրել է ամերիկյան Westinghouse ընկերությունը՝ ուկրաինացի մասնագետների հետ միասին»,- հեռուստամարաթոնի ժամանաք ասել է Գալուշչենկոն։

Նախարարը հավելել է, որ Ուկրաինան արդեն համագործակցության համաձայնագրեր է ստորագրել Ֆինլանդիայի, Չեխիայի և Սլովակիայի հետ՝ միջուկային վառելիքի արտադրության հատվածում Ռուսաստանի Դաշնությանը ամբողջությամբ փոխարինելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս