Բորելը Բայրամովին ասել է` Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա
«Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որի հետ բախվում են Ղարաբաղի հայերը: Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Աղդամը կամ նման այլ ճանապարհներ կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,-իր թվիթերյան` Х էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:



