Կահիրեում կանցկացվի ԱՊԼ խորհրդի արտակարգ նիստ՝ Գազայի հատվածում լարված իրավիճակի հետ կապված

Գազայի հատվածում իրավիճակի լարմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին Կահիրեում կանցկացվի Արաբական Պետությունների Լիգայի (ԱՊԼ) խորհրդի արտակարգ նիստ՝ արտգործնախարարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Արաբական Պետությունների Լիգայում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Մուհամադ ալ-Աքլուկը՝ մանրամասնելով, որ չորեքշաբթի օրը Արաբական լիգայի գլխավոր քարտուղարության կենտրոնակայանում, Պաղեստինի խնդրանքով, որոշվել է Արաբական երկրների արտգործնախարարների մակարդակով լիգայի խորհրդի արտահերթ նիստ անցկացնել։

Նա ընդգծել է, որ նախօրեին Պաղեստինը խնդրել էր Արաբական լիգայի խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ տարածաշրջանում իրավիճակի սրման հետ կապված խորհրդակցությունների համար։

Նման նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Մարոկկոն և Իրաքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031