
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է հակամարտության սրումից ի վեր ավելի քան 3600 երեխայի մահվան մասին

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պահից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհված երեխաների թիվը գերազանցել է 3600-ը: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Հակամարտության սրման պահից ի վեր Գազայի հատվածում սպանվել են 3 648 երեխա և 2 290 կին, ավելի քան 22 հազար մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: