Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է աշխարհում երկրորդ հիվանդը, որին խոզի սիրտ են փոխպատվաստել

ԱՄՆ-ում սրտի փոխպատվաստման վիրահատությունից վեց շաբաթ անց մահացել է 58-ամյա Լոուրենս Ֆոսեթը: Նա աշխարհում երկրորդ հիվանդն էր, որին խոզի սիրտ էին փոխպատվաստել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնը։

Ֆոսեթն առաջին անգամ բժշկական կենտրոն էր ընդունվել սեպտեմբերի 14-ին՝ սրտի անբավարարության վերջնական փուլում։ Բժիշկները խոստովանել էին, որ նա չի համապատասխանում ավանդական փոխպատվաստման մեթոդներին այն սահմանափակումների պատճառով, որոնք առաջացել են «մի շարք սուր հիվանդություններից»։ Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության վարչությունն արտակարգ թույլտվություն էր տվել վիրահատություն անցկացնելու համար, որպեսզի երկարացվի հիվանդի կյանքը:

Համալսարանում նշում են, որ փոխպատվաստված սիրտը շատ լավ է գործել վիրահատությունից հետո առաջին ամսվա ընթացքում: Հիվանդն անցնում էր ֆիզիոթերապիա և փորձում էր նորից քայլել սովորել։ Սակայն վերջին օրերին նրա մոտ սկսվել էին փոխպատվաստված սրտի մերժման նշաններ, ինչն, ի վերջո, հանգեցրեց մահվան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս