Արցախից մնաց սառնարանի ճտիկը, բա Հայաստանի՞ց ինչ է մնալու… Նիկոլը բոլորին հատ-հատ փուռն է տալու. Նաիրա Զոհրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Նաիրա Զոհրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Կանխատեսումներ կան, որ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հարձակումը կլինի Երասխի և Տավուշի ուղղությամբ, բայց չի կարելի բացառել, որ Ադրբեջանը հարձակում կկազմակերպի նաև Սյունիքի ուղղությամբ։ Լեմկինի Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի SOS կարմիր նախազգուշացումը պատահական չէ։ Լինելու է նոր պատերազմ՝ նոր տարածքային ու մարդկային կորուստներով, նոր խոշտանգումներով։
  • Եթե ըստ Պետրոս Ղազարյանի՝ խոշտանգումներ չեն եղել, թող բռնի լսի Արցախից տեղահանված Լյուդա Մարտիրոսյանին, ով պնդում էր՝ մարդիկ իր աչքի առաջ իրենց նետել են Թարթառ գետը՝ Ադրբեջանին գերի չընկնելու համար։ Պետրոս Ղազարյանի՝ սա չտեսնելը դեռ մի կողմ, ողբերգություն է, որ սա չեն տեսնում միջազգային կառույցներն ու, օրինակ, ԱՄՆ դեսպանը։
  • ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը փակ հանդիպում է ունեցել ԱՄՆ օրենսդիրների հետ ու ասել, որ առաջիկա շաբաթներին իրենք կանխատեսում են Ադրբեջանի հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա։

  • Մինչև Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հասնեն «Խաղաղության խաչմերուկին», դրա վրա լինելու է Հայաստանի դիակը։
  • Ես ձեզ հավատացնում եմ, որ էսօրվա ընդդիմությունից ժողովուրդը նույնքան դժգոհ է, որքան իշխանությունից։
  • ՌԴ Պետդումայի պատգամավոր, Հայ-ռուսական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը մի շատ կարևոր նախադասություն ասաց, որ Կրեմլն է նաև խոչընդոտել հայաստանյան ընդդիմությանը՝ իշխանափոխություն իրականացնել։ Մենք ե՞րբ պիտի հասկանանք՝ Պուտինի վարսավիրի բաջանաղի հորքուրը մեզ դաբրո չի տալու Փաշինյանին հեռացնելու համար։
  • Էդ ո՞վ է իրենց ասել, որ իրենց ձայնն ավելի լսելի է, քան Նաիրա Զոհրաբյանի, Էդուարդ Շարմազանովի ու Արմեն Աշոտյանի կամ Արտակ Զաքարյանի ձայնը, որ մեզ այդպես էլ խոսափող չտրամադրեցին ընդդիմության հանրահավաքային պայքարի ընթացքում…
  • Մեր ընդդիմությունն ինչի՞ համար է գնում ԱԺ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ալյուր գողացողներն (նկատի ունի ՔՊ-ական կարկառուն պատգամավորներից մեկին.- հեղ.) իրենց ամեն առիթով մեղադրե՞ն։
  • Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար մահապարտ է, և քանի դեռ մենք չունենք մահապարտ քաղաքական գործիչներ, ոչինչ չի փոխվելու։ Ով էլ կար, օրինակ, Արմեն Աշոտյանը, տարան փակեցին։ 
  • Նիկոլ Փաշինյանը բոլորին հատ-հատ փուռն է տալու՝ իր էլեկտորատի ծափողջույնների տակ, որովհետև էդ էլեկտորատը մահ ու արյուն է ուզում։
  • Ես գտնում եմ, որ այո, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը պիտի դատվի, բայց նա Ադրբեջանի հանդեպ հանցագործություն չի արել, ու նա պիտի դատվի Հայաստանում։
  • Ո՞ւր են «Ավրորայի» մարդասեր մրցանակակիրները․ ինչի՞ նրանցից միայն 1-2-ի ձայնը լսվեց «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» հիմնադիր Ռուբեն Վարդանյանին գերեվարելու առիթով։
  • Արցախի քաղաքական էլիտան Բաքվի բանտում իրեն պահել է արժանապատիվ տղամարդու նման։
  • Արցախում ադրբեջանցիների ու ռուս խաղաղապահների կողմից անխնա թալանվում է արցախցիների՝ 30 տարիների արած-դրած տունն ու գույքը։ Այդ մարդկանց գույքը միջազգային երաշխիքների ներքո պետք է վերադարձվի։ Եվրոպական Խորհրդարանն իր մանդատի ներքո պետք է պարզի կատարվողը ու մարդկանց գույքը բերի։
  • Սոցապ նախարարությո՛ւն, զբաղվեք արցախցիների 100.000 և 40+10.000 դրամները ժամանակին մարդկանց տալով։ Ո՞ւմ դիմենք այդ հարցով, Կոնսերվատորիայի ռեկտորի՞ն, թե՞ «Աթենք» կամ «Բեկոն» մսամթերքի կոմբինատներին…
  • Ես պահանջատեր եմ այն ընդդիմությունից, ում համարում եմ իրական ընդդիմություն, օրինակ՝ «Հայաստան» դաշինքից և ՀՀԿ-ից։ Ես պահանջատեր եմ նույնիսկ կալանավայրում գտնվող Արմեն Աշոտյանից, ոչ թե նիկոլական ֆայլերից (իշխանամերձ ՀԿ-ներին և մարդ-կուսակցություններին նկատի ունի.- հեղ.)։ Պնդում եմ՝ իրական ընդդիմությունն ունի թե քաղաքական, թե մարդկային ռեսուրս՝ իրավիճակ փոխելու համար։
  • Մեր հասարակության 70 տոկոսը հականիկոլ է, նիկոլական սեկտան շատ փոքր մաս է կազմում, պարզապես նրանց բարձրացրած աղմուկն է շատ։
  • Ֆեյք օրակարգ են ստեղծել՝ վայ, էս մարդը նախկին է: Նոր մարդիկ ոչ ոք չի ծննդաբերելու։ Նիկոլից ավելի նախկին չկա՛, նրանից նախկին 5 հոգի հազիվ կգտնես։
  • Երբ Նիկոլը Գյումրիից Չալոյի ու իր խմբի հետ քայլում էր, էդ ժամանակից ի վեր նրանց ամեն գյուղ մտնելու վրա դրսից ահռելի ֆինանսական ռեսուրսներ էին դրված…
  • Արմեն Աշոտյանն ինձ համար քաղաքական առումով կատարյալ լիդեր է, որովհետև նա սմերտնիկ է և ինտելեկտուալ։ Դե հիմա կերե՛ք ինձ։ Ով ասում է՝ Նիկոլը դեբիլ է, դեբիլը դուք եք։ Նիկոլը կատարյալ քաղաքական կենդանի է։ Նրա միակ թշնամին ինտելեկտն է։ Արմեն Աշոտյանը բացառիկ ինտելեկտուալ է, ու Նիկոլ Փաշինյանն ինչքան կարողանա, նրան կպահի փակի տակ։ Արմեն Աշոտյանը, իմանալով, որ իր կալանքն էլի երկարացնելու են, 2 օր առաջ ջախջախեց Հայաստանի ֆեյք արդարադատության համակարգը։ Կարող էր, չէ՞, խելոք նստել, մի երկու ամսից դուրս գալ: Դրա համար եմ ասում՝ Արմեն Աշոտյանը մահապարտ է։ 
  • Արմեն Աշոտյանի դատավոր պարոն Դոլմազյա՛ն, Գեորգի Ծերեթելու հետ պիվա խմած պիտի լինեի՞ք կամ Կոլումբիայի նախկին նախագահի հետ՝ խա՞շ կերած, որ նրանք Ձեզ համար հեղինակություն լինեին։ 
  • Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում բանտում այս պահին մեռնում է արցախահայ, երկու անչափահաս երեխաների հիվանդ մայր Տաթևիկ Վիրաբյանը, ու եվրոպական կառույցները լռում են… 
  • Երբ եվրոպացի գործընկերներիս հարցնում եմ՝ եթե այս ամենը Սերժի ժամանակ անեին, ի՞նչ կանեիք, ասում են՝ նախ Հայաստանին կվռնդեինք Եվրախորհրդից, ապա լրջագույն սանկցիաների տակ կդնեինք։ Երբ հարցնում եմ՝ բա հիմա ինչի՞ չեք անում, ասում են՝ որովհետև Նիկոլ Փաշինյանը մեր լավագույն գործիքն է՝ տարածաշրջանում մեր շահերը ներկայացնելու համար։ 
  • Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ընդվզում լինելու է, ու հիմա ինչ անում է, անում է իր անվտանգության բարձիկներն ուժեղացնելու համար։ Պարետները, կարմիր և սև բերետները, արտաքին հետախուզական ծառայությունը դրա համար են՝ բացառապես իր իշխանությունը պահելու համար, դրա համար էլ պետական բյուջեից այդքան պարգևավճարներ ու ֆինանսներ է տրամադրում այդ կառույցներին:

նախազգուշացումը

Կարդացեք նաև

  • Կալիգուլան իր ձիուն դարձրել էր սենատոր։ Բա կարո՞ղ է՝ դարձրել էր, որ ձին դրսում չսպասեր, ինչպես ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն է, երբ ասաց՝ ամուսնուս Ազգային ժողովում ինձ օգնական եմ նշանակել, որ դրսում չսպասի… Եթե մենք կարողանայինք քաղաքացիական հասարակություն ձևավորել, այս և վերը թվարկած դեպքերին հասարակությունը նորմալ կարձագանքեր։
  • Արցախից մնաց սառնարանի ճտիկը, բա Հայաստանի՞ց ինչ է մնալու… Նույնը…
  • Այն քաղաքացին, որը 2018թ․ չի գնացել ու չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ պետք է ականատես լինի Հայաստանի պետականության ավարտին։ Նաիրա Զոհրաբյանը մեղավոր է, քանի որ 2018թ․ վախեցավ, որ իր երեխու դռան դեմը չբերեն դնեն դագաղ, բա մյուսներն ինչո՞վ են մեղավոր։
  • Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում Ալիևն անձամբ ընդունելու է հաղթանակի շքերթը։ Սա մեր ամոթի շքերթն է։
  • Աշխարհաքաղաքական կենտրոնները սիրում են հաշվի նստել փաստի հետ։ Երբ աշխարհաքաղաքական կենտրոնները տեսնեն, որ ընդդիմությունը վճռական է և կարողանում է հազարավոր մարդկանց հանել ու պահել փողոցում, թե՝ Ռուսաստանն է գալու, պաչի այդ ընդդիմության ոտքերը, թե՝ Արևմուտքն է հաշվի նստելու… Մեր ընդդիմությունը պետք է աշխարհաքաղաքական կենտրոններին առաջարկի հայկական օրակարգ ու Արևմուտքին ասի՝ հենց դրա մեջ տեղավորի քո պստլիկ շահը։
  • Ես ակնկալիք ունեի, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իր հարցազրույցի ընթացքում կնշի Արցախի այսօրվա վիճակի իրական մեղավորի անունը:
  • Ես Կոտ դ’Իվուարում բլոնդինկա սևամորթ տեսել էի, բայց արցախցի նիկոլական չէի տեսել։ Այն, ինչ կատարվեց Արցախի ներկայացուցչության մոտ, ահավոր էր։ Գալու է բոլորի պատասխան տալու ժամանակը։ Սամվել Բաբայանը, մյուսները դեռ շատ հարցերի են պատասխանելու, օրինակ՝ ո՞ւմ հրահանգով է ինքը սեպարատ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։ Գալու է ժամանակը, երբ Սամվել Բաբայանը պատասխան է տալու՝ ինչպես թրաշած բեղերով, ադրբեջանցիներին թաթիկով բարևելով՝ անցավ Հակարիի անցակետով։
  • Բումերանգին դեռ ոչ ոք չի կարողացել խաբել, անգամ ամենահզոր մանիպուլյատորը։ Նա մի խասյաթ ունի, միշտ հետ է գալիս։ Նիկոլ Փաշինյանին էլ չի հաջողվելու փախչել բումերանգից։
  • Բացահայտ կոռուպցիա է այն, որ երկու տարի ստանալով բնակարանի համար վարձավճարի փոխհատուցման գումար, ՔՊ-ական պատգամավորները տուն են գնել։ Եթե ես պատգամավոր եղած ժամանակ նման բան անեի, դատախազը կմտներ ԱԺ, ինձ կզրկեր անձեռնմխելիությունից, ու մեր այս հարցազրույցը լավագույն դեպքում տեղի կունենար «Աբովյան» ՔԿՀ-ում։
  • Եթե ինձ հարցնեք՝ ինչին եմ ես սպասում, ես կպատասխանեմ՝ սպասում եմ Նասեբ Թալեհի սև կարապին։
  • Սեփական զավակին թաղած մեր հասարակության համար նորմա՞լ է, որ Հայաստանն Ադրբեջանից գազ գնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս