Իտալական հեղինակավոր «Campania Europa Mediterraneo» ասոցիացիան հանդես եկել է հայտարարությամբ Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ:
Աֆղանստանի Դայկունդի նահանգում առնվազն 15 մարդ զոհվել կամ տուժել են ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:
Թուրքագետ Արամ Անանյանը վստահ է, որ աշխարհը չպետք է հանդուրժի Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների կողմից Ադրբեջանի տարածքից ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի խոցումը:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունում ընթանում է այդ երկրում հավատարմագրված Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների պլանային հանդիպում, որի ավարտից հետո մամուլի համար կարվի հայտարարություն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման համաձայն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետ կապված, բայց իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը խոցեց ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Ռուս հայտնի լրագրող, հաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Соловьёв LIVE» յութուբյան հաղորդաշարի եթերում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը՝ տեսակապի միջոցով հյուրընկալելով Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Մայիլյանն իրավիճակային մանրամասներ ներկայացնելով՝ պատասխանել է մեկնաբանի հարցին, թե ինչով էր տարբերվում 1990-ական թթ․ Ղարաբաղյան պատերազմը ներկայիս պատերազմից։
Էն որ ասում են՝ Ղարաբաղյան կարգավորում, վերջին տարիներին հենց սա է նշանակել: Մնացածը սրա շուրջ մանրամասներն են, բայց կենտրոնական կետը եղել է ռուսական խաղաղապահ զորքը: Փաստացի կենտրոնական: Կողմ կամ դեմ լինել Ղարաբաղյան կարգավորմանը վերջին շրջանում նշանակել է կողմ կամ դեմ լինել ռուսական խաղաղապահ զորքի տեղադրմանը՝ մնացածը լյա-լյա էր: Մանավանդ խաղաղությունը: Չգիտեմ քանիսդ եք կարծում, որ խաղաղապահ զորքն իրապես խաղաղություն է բերում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլին, ով թուրք ամենահակահայ գործիչներից է, քիչ առաջ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հետ կոնֆլիկտում։
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի սրումը: «ԵԱՀԿ Մշտական խորհուրդն այսօր ժամը 17:00-ին՝ կենտրոնական Եվրոպայի ժամանակով, հատուկ նիստ կանցկացնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները քննարկելու համար:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն դատապարտել է Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ծավալած ագրեսիան:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Եվրոպական Միությանը հորդորել է դատապարտել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` կոչ անելով դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած զանգվածային ռազմական գործողությունները:
«Եվ այսպես, Ադրբեջանն ու նրա հետևում կանգնած Թուրքիան ընտրել են պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հօգուտ իրենց լուծելու համար։ Երկիրը՝ հայտնի ողջ աշխարհին 20-րդ դարասկզբին իր հայ բնակչության մասսայական բնաջնջմամբ, 100 տարի անց մատակարարում է և խրախուսում է նախկին միութենական հանրապետությանն իր մղումներում՝ «թույլ չտալ այսպես կոչված երկրորդ հայկական պետության հետագա գոյությունը», «մաքրել օկուպացված հողերը»։
Ֆրանսիան հայտարարել է, որ կոչ է անելու բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միջնորդն է:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին կոչ է արել անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները:
«Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմական գործողությունների ուղղությամբ զուսպ չէ, այն ավանդական է, այս փուլում ավելին ակնկալելն անիմաստ է։ Ինչպես կարելի է նկատել, ողջ աշխարհի դիրքորոշումն է նմանատիպ, միայն Ռուսաստանը չէ»,- նման կարծիք հայտնեց 168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում տիրող ռազմական իրավիճակին, ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնմանը, ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառմանը, ինչպես նաև Վարդենիսի թիրախավորմանն Ադրբեջանի կողմից։
Թուրք նախկին դիվանագետ Ունալ Չեւիքօզը թուրքական Haberturk-ի եթերում սկանդալային հայտարարություն է արել։ Թուրք նախկին դիվանագետը հայտարարել է, թե Թուրքիան զենքեր եւ ջիհադականների է ուղարկել Ադրբեջան։
ՌԴ Պետդուման սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Ամերիկացի վերլուծաբաններն ու նախկին դիվանագետները քննարկում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումն ու տարածաշրջանային տերությունների ներգրավումը։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը երևակվում է, որպես ամենաքիչը կոկիկ զսպված»,- այս մասին ռուսական «Կոմմերսանտ»-ում գրած իր հոդվածում նշում է ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ կենտրոնանալով Մոսկվայի արձագանքի վրա։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության սրումը:
Պայմանները, որոնք ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջադրում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումն է ՌՀՍ-3) երկարաձգման բանակցություններում երկուստեք շահավետ են, եւ եզրափակիչ որոշումն այժմ կախված է Մոսկվայի գործողություններից:
ԱՄՆ-ի Սալեմ քաղաքում (Օրեգոնի նահանգ) սեպտեմբերի 28-ին մի քանի մարդ է զոհվել ոստիկանության մասնակցությամբ հրաձգության հետեւանքով:
Սեպտեմբերի 29-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի (ՉԺՀ) հարավային մասում: Այդ մասին հայտնել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել է տեղական ժամանակով 09:14-ին (Երեւանի ժամանակով 05:14-ին)։
Հարավային Կորեան հոկտեմբերի 1-ից կհանի երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար:
Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում:
Ռուսաստանի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանների պլանային վերանորոգումների ավարտումը եւ Հյուսիսային ծովում նավագնացությանը գործարկումը Ռուսաստանին թույլ են տվել հեղուկացված բնական գազի մատակարարումները Չինաստան 2020 թվականի հուլիսին ավելացնել՝ հասցնելով ռեկորդային ցուցանիշի։
COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ:
Մերձմոսկվայում 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: