
Սան Ֆրանցիսկոյում կողոպտել են Չեխիայի հեռուստատեսության նկարահանող խմբին

Չեխիայի հեռուստատեսության նկարահանող խմբին, որն ուղարկվել էր նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման մասին ռեպորտաժներ պատրաստելու համար, կողոպտել են Կալիֆոռնիայի հյուսիսի այդ քաղաքում։ Այդ մասին հաղորդել է The San Francisco Standard թերթը։
Երեք կողոպտիչներ զենքի սպառնալիքով նկարահանող խմբի անդամներից՝ թղթակցից և օպերատորից, առևանգել են սարքավորումները։ Այնուհետև նրանք մեքենայով փախել են հանցագործության վայրից։
Գողոնի արժեքը կազմում է 18 հազար դոլար: Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։
Պարբերականը նշում է, որ չեխ լրագրողների կողոպուտը բացասաբար կանդրադառնա քաղաքի հեղինակության վրա: