
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է 100 պատանդի ազատ արձակելու պատրաստակամության մասին Գազայում հրադադարի պայմանով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պնդում է, որ պատրաստ է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող 100 պատանդների, որոնց ցուցակը տրամադրել է Իսրայելը՝ հրադադարի պայմանով, որ անհրաժեշտ է նրանցից 50-ի գտնվելու վայրը ճշտելու համար։
Այդ մասին ասված է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայիի հայտարարության մեջ։
«Ներկայացվել է ցուցակ 100 պատանդների անուններով, մենք միջնորդներին պատասխանել ենք, որ գիտենք նրանցից միայն 50-ի գտնվելու վայրը, և մեզ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ, որպեսզի կարողանանք գտնել մնացածներին, որոնք գտնվում են տարբեր խմբավորումների մոտ», – նշված է հայտարարության մեջ, որը հրապարակված է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Տելեգրամի ալիքում։
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ այս փուլում քննարկվում է «հինգ օրվա ընթացքում օրական 10 պատանդ ազատելու» հնարավորությունը։
Գազայի հատվածում պահվող պատանդների թիվը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվության, կազմում է առնվազն 242: Նրանք գտնվում են ոչ միայն ՀԱՄԱՍ-ի զինյալների, այլև այլ արմատական խմբավորումներ, այդ թվում՝ «Իսլամական ջիհադի» մոտ: Գերիների և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները տարվում են Կատարի միջնորդությամբ, իսկ որպես բանագնաց հանդես է գալիս նաև Եգիպտոսը: