ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան

Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ ասել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա:

«ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին առաջարկել է սերտացնել Հայաստանի հետ առևտրի և անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ օգնելու դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունն ու խթանել տարածաշրջանային անվտանգությունը։

Դոքերթին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղիղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար:

Նա ողջունել է կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում շարունակական համագործակցությունը, որն օգնում է ամրապնդել Հայաստանի քաղաքական ու տնտեսական դիմակայունությունը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Երկխոսությունից հետո ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն ասել է․

«Իսկապես, դրական քննարկում ենք ունեցել ՄԹ – Հայաստան ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման ընթացքում: Կա զգալի դրական մղում և հնարավորություն՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության պատասխանատու և դրական մոտեցումը. դա դիրքորոշում է` միտված խաղաղության կառուցմանը և ցանկություն՝ զարգացնելու առևտրային կապերը ոչ միայն Միացյալ Թագավորության, այլև ողջ Կովկասի հետ: Մենք իսկապես կարևորում ենք Հայաստանի՝ որպես տարածաշրջանային պատասխանատու դերակատարի հետ ունեցած մեր հարաբերությունները»։

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ ՄԹ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում արդյունավետ ներգրավման հրատապ անհրաժեշտությունը՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու համար:

Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը վերահաստատել է Միացյալ Թագավորության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներին։

Այս ֆինանսական տարում Բրիտանիան 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) միջոցով Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք խթանում են ներառականությունը, նորարարությունը և տնտեսական աճը:

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ռազմավարական երկխոսությունը համընկել է Հայաստանի դեսպանության նոր՝ Լոնդոնի Փոլ-Մոլ պողոտայում գտնվող շենքի բացման հետ։ Նոր շենքը հնարավորություն կտա ընդլայնել դեսպանության ծառայությունները Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց:

Դոքերթին կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը Երևանում՝ հաջորդ շաբաթ նախատեսվող իր այցի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։