 
                        Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11․500-ի. Al Jazeera
 
                                    Հոկտեմբերի 7-ից հակամարտության էսկալացիան սկսվելուց հետո Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11,5 հազար մարդ, ավելի քան 29 հազարը` վիրավորվել։ Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։
Նոյեմբերի 12-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ռմբակոծությունների զոհերի թիվը կազմել է 11 180, այդ թվում՝ 4 609 երեխա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        