Բաքվին և Երևանին մնացել է համաձայնեցնել մի քանի հարց․ Մեթյու Միլլեր
Վաշինգտոնը շարունակում է խրախուսել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ընդգծելով, որ անցած օրերին Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը երկու երկրների առաջնորդների հետ այդ հարցին էին նվիրված։
Հարցին, թե պետքարտուղարը դեռ հավատո՞ւմ է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական է արձագանքել և հավելել, որ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ հետ հանդիպմանը հորդորել է միասին աշխատել այդ ուղղությամբ։
«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և պետքարտուղարը դա է քննարկել երկու երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի հարցերը»,- լրագրողների հետ ճեպազրույցում փոխանցել է Միլլերը։