Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի հայամետ հայտարարությունները

Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի հասցեին, իրենց բնորոշմամբ՝ «անհիմն» մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք «միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով փետրվարի 21-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին, նշել է, որ «միանգամայան «անտեղի է», որ Ֆրանսիան, որը գրեթե 30 տարի չի բարձրաձայնել «իրենց տարածքներից» վտարված և «ջարդերի ենթարկված» ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին, խոսում է «Ադրբեջանի տարածքները» իրենց կամքով և առանց որևէ բռնի հարկադրանքի լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը խոսեր Հայաստանի կողմից Ադրբեջանի ութ գյուղերի շարունակական օկուպացիայի մասին»։

«Մենք կրկնում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Տեսանյութեր

Լրահոս