Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:
Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ)՝ Փհենյանում տեղի ուանեցող VIII համագումարում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ընտրվելը կուսակցության գլխավոր քարտուղար վկայում է նրա ձեռքերում իշխանության հետագա կենտրոնացման մասին եւ յուրօրինակ ուղերձ է ամբողջ աշխարհին:
Լեռնային Ղարաբաղի տարածքում աշնանային ռազմական առճակատման ժամանակ հայերի դիրքերին հարվածում էին թուրքական նորագույն TRLG-230 հրթիռները, գրում է «Ռեպորտյոր»-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հաստատել է «Անսար Ալլա» եմենական շարժումը (հուսիթներ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մտադրությունը:
Թուրքիայի պետական «TRT» հեռուստատեսությանը զայրացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կադրային առաջին նշանակումը Մերձավոր Արևելքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարող է մոտ օրերս պաշտոնաթող լինել հասունացող կառավարական ճգնաժամի եւ կառավարող մեծամասնության աջակցությունից հրաժարվելու՝ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի «Իրական Իտալիա» կուսակցության ներկայացուցիչների սպառնալիքի ֆոնին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի անգործությունը, որոնք վերաբերում են ամերիկյան գերատեսչությունների վրա ռուսաստանյան հաքերների գրոհներին, բացատրվում է նրանով, որ նա ծառայության մեջ է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ղազախստանի «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունն առաջատարն է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունվարի 10-ին:
Սադիր Ժապարովը քվեաթերթիկների ավելի քան 74 տոկոսի ձեռքով հաշվելու արդյունքներով 83,9 տոկոս ձայներով առաջատարն է Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում, որոնք անցկացվել են հունվարի 10-ին:
Հունավարի լույս 10-ի գիշերն ավիահարվածի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել Աֆղանստանի Նիմրոզի նահանգում:
Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:
ԱՄՆ-ի կառավարությունը դատի է տվել թուրքական Ayyıldız Team հաքերային խմբին, հայտնում է ahvalnews.com լրատվականը:
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ն անվանել է ԿԺԴՀ-ի գլխավոր թշնամի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 89 միլիոն 471 հազարից:
«Դա շատ սխալ էր, որովհետև ինչպես Սաֆարովի, այնպես էլ՝ այդ երկու մարդասպանների դեպքում իրենք հասկացան՝ ինչքան Հայաստանն իրենց «ընդառաջ գնա», այնքան իրենք կարող են գերիներ վերցնել: Հիշում եք, չէ՞, որ դրանից հետո մոտ 70 հոգու գերի վերցրին ադրբեջանցիները, ու նրանց մասին որևէ տեղեկություն չկա»:
Վտանգները առկա են և հստակ են բոլորի համար՝ ՀՀ ինքնիշխանության կորստի վտանգը՝ իր բոլոր ածանցյալ հետևանքներով։ Ես կարծում եմ, որ իրավական առումով Նիկոլ Փաշինյանը գաղտնի փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չունի, և ժողովուրդը պետք է չընդունի իր այս շտապողականությունը, ժողովուրդը պետք է չընդունի այդ փաստաթուղթը։ Այս ամենը հղի է շատ ծանր, մռայլ հետևանքներով ՀՀ-ի և Արցախի համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր:
Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչները խախտել են Լիբանանի օդային տարածքը եւ հայտնվել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում:
Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում եռակողմ բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև:
Ղազախստանում հունվարի 10-ին անցկացվող Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 43,9%:
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կորոնավիրուսի դեպքերի մեծ թվի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկրում կորոնավիրուսի համավարակի վտանգով պայմանավորված:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ հունվարի 6-ին Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունները գործող նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքը նետել են «պատմության աղբանոցը»։ Քլունիի խոսքով՝ Թրամփի անունը հավերժ կկապվի «ապստամբության» հետ։
Կորոնավիրուսի նոր՝ հայտնի որպես բրիտանական շտամով վարակվածների թիվը Հնդկաստանում հասել է 90-ի:
Մադրիդում ձյան առատ տեղումները, որոնք ամենամեծն են վերջին 80 տարում, կաթվածահար են արել քաղաքը:
«Այնպես որ, տվյալ դեպքում մենք գործ ունենք այնպիսի փաստաթղթի ստորագրման հետ, որը շատ է հիշեցնում մոտ 100 տարի առաջ Մոսկվայում քեմալաբոլշևիկյան ստորագրած գործարքը, որը մյունխենյան գործարքից առաջ կնքված մի սեպ էր, երբ առանց Խորհրդային Հայաստանի կամքը հարցնելու՝ բոլշևիկներն ու քեմալականները ստորագրեցին մոսկովյան գործարքը, որի 100 տարին լրանալու է մարտի 18-ին։ Դրանից հետո Հայաստանին փորձեցին ստիպել, որպեսզի Հայաստանն իր ստորագրությունը դնի այդ գործարքի տակ, ինչը տեղի ունեցավ ճնշումների ներքո՝ Կարսի կոնֆերանսի ընթացքում։ Հիմա էլ նման վիճակ է, ինչ 100 տարի առաջ»,- հավելեց Ա. Մարուքյանը։
ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ տղամարդը, որը լուսանկարվել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասեղանին ոտքերը դրած, ձերբակալվել է:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարիա Սումադին հաստատել է տեղեկությունը՝ Պուլաու Լակի կղզու մոտակայքում ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման մասին: