Չինաստանի հյուսիսում ջերմաստիճանը հասել է ռեկորդային -52,3 աստիճանի, թռչունները լճերում սառել են
Չինաստանի հյուսիսային Սինծիան նահանգում ջերմաստիճանի կտրուկ անկում է գրանցվել՝ գերազանցելով 64 տարվա ռեկորդը։ Ջերմաստիճանը նվազել է ըստ Ցելսիուսի՝ 45 աստիճանով՝ հասնելով -52,3-ի։
CNA պարբերականը հաղորդում է, որ ցրտի պատճառով երթևեկության լուրջ խաթարումներ են տեղի ունեցել, ձյան պատճառով փակվել են ճանապարհներ։
Համացանցում նաև տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում են ջերմաստիճանի հանկարծակի և կտրուկ անկման ողբերգական հետևանքները վայրի կենդանիների համար․ բազմաթիվ ջրային թռչուններ սառել են գետերում, նախքան կկարողանային