Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները մարտին կառավարության շաթդաուն են կանխատեսում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները չեն բացառում, որ 2024 ֆինանսական տարվա բյուջեի ընդունման հետ կապված տարաձայնությունները կարող են հանգեցնել կառավարության աշխատանքի դադարեցման (շաթդաունի): Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով աղբյուրների։

«Մարդիկ կանխատեսում են շաթդաուն, նույնիսկ եթե դա լինի ընդամենը մի քանի օրով», – Axios-ին ասել է Հանրապետական կուսակցությունից օրենսդիրներից մեկը:

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի նախագահներից մեկն իր հանրապետական ​​գործընկերոջ հետ զրույցում ստեղծված իրավիճակը բնութագրել է այսպես՝ նրանք «կա՛մ մոտ են գործարքի կնքմանը, կա՛մ այն, ուր որ է, կձախողվի»:

Կառավարության մասնակի փակումը կսկսվի մարտի 1-ին, ամբողջականը՝ մարտի 8-ին, եթե բյուջեն կամ ժամանակավոր ծախսերը մինչ այդ չընդունվեն։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն անցյալ շաբաթ հայտարարել էր. «Մենք կարծում ենք, որ կտեղավորվենք ժամկետների մեջ»:

Հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաթդաունից խուսափելու համար ստորագրեց օրենք, որով կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը երկարաձգեց մինչև մարտ: Փաստաթուղթը նախատեսում է կառավարության մի շարք ​​հաստատությունների ֆինանսավորման երկարաձգում մինչև 2024 թվականի մարտի 1-ը, իսկ մյուս հաստատություններինը`մինչև մարտի 8-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս