Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան

Փետրվարի 22-23-ը Հայաստանում այցով կգտնվի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։

Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Միևնույն ժամանակ, այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը», հաղորդում է AFP-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանագիր է կնքվել Հայաստանի կողմից ֆրանսիական ռադարների ձեռքբերման համար։ Բացի այդ, երկրները երկխոսություն են վարում Հայաստանին ֆրանսիական հրետանային և հրթիռային համակարգեր մատակարարելու հնարավորության շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829