Փետրվարի 14-ին էլեկտրակայանը ժամանակավորապես փակել են պլանային սպասարկման և օգտագործվող վառելիքի մի մասի փոխարինման նպատակով։
Այսօրվա դրությամբ Ռուսաստանում կա «Արկտուրուս»-ի չորս հաստատված դեպք։
Մինչ ապրիլի 18-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շարունակում էր, այսպես ասած, զրոյացնել Արցախի ինքնորոշման իրավունքը, նախկին իշխանությունների օրոք բանակցված Մադրիդյան փաստաթուղթը ներկայացնելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանության շրջանակում և կրկին փորձելով ապացուցել, որ նախկին իշխանություններն են այդ փաստաթղթով ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ պարզապես չեն բարձրաձայնել այդ մասին, Իլհամ Ալիևը նոր վերջնագիր ներկայացրեց Փաշինյանին:
«Մի կողմից՝ եղել է Ադրբեջանի և Թուրքիայի ճնշում. Հիմա Թուրքիան և Ադրբեջանը Կարսում միասնական զորավարժություններ են անում, որտեղ հիմնականում լինելու է հենց Հայաստանի վրա հարձակման փորձարկումը: Մադրիդյան սկզբունքների պահով որ սուտ է ասել, չարժե դրան անդրադառնալ: Կարող ենք հիշել, որ երբ Սերժ Սարգսյանին Լուկաշենկոն առաջարկել է փողով շրջաններ հանձնել, Սերժ Սարգսյանը չի համաձայնել և ասել է՝ եթե փողի մեջ է հարցը, ինքն ավելի շատ փող կտա:
Այս մասին Մակրոնը հայտարարել է Էրո դեպարտամենտ այցի ժամանակ:
արտին Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենը նույնպես հայտարարել էր, որ մայիսի սկզբին Ուկրաինային կհանձնվեն Դանիայի, Գերմանիայի և Նիդերլանդների առաջին Leopard 1 տանկերը։
Փոթորկի ամենաթեժ պահին Օկլահոմայում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 23 հազար մարդ։
Հունիսին նաև պետք է ստորագրվի միջկառավարական համաձայնագիր Սերբիայում հունգարասերբական համատեղ էներգետիկ ձեռնարկության ստեղծման շուրջ։
Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ բրյուսելյան հարթակի ցավալի ձախողումից հետո ակնհայտ է դառնում, որ Երևանն ու Բաքուն Միացյալ Նահանգներից, որպես միջնորդ, շատ ավելի մեծ սպասումներ ունեն:
Հարավային Կորեայի նախագահական գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելու որոշումը կախված կլինի Մոսկվայի գործողություններից: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
Ակնկալվում է, որ նախաձեռնությունը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում հաջորդ շաբաթ։
Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, նրանցից 13-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումի անցկացման ժամկետները։
Ռուսաստանը Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում դիտում է որպես բացահայտ թշնամական հակառուսական գործողություն:
Ստոլտենբերգի այցի մասին չէր հայտարարվել։
Ռուսաստանի նախարարին կընդունի նաև հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելը։
Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը ոչ միայն վնասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը, այլև դեմ է մեր պարտավորությանը՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերին և ողջ մնացածներին, ինչպես նաև մեր պարտավորությանը՝ համոզվելու, որ պատմությունը չկրկնվի:
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀԱՊԿ առաքելությունը չեն կարող դնել նույն հարթության վրա, ինչ ՀՀ-ում ԵՄ առաքելությունն է։
Ադամ Շիֆը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաղթանակ էր մարդու իրավունքների, ճշմարտության համար:
Մենք պետք է ապահովենք, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն
Փալոնը ևս մեկ անգամ շեշտեց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անթույլատրելիությունը:
Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։
Ծանուցման բուն տեքստում ընդգծվում է, որ արգելքը երկարացվում է մեկ տարով։
Սմայիլովը նշել է, որ հանրապետությունը ջանքեր է գործադրում ԱՄՏԵ-ի զարգացման ուղղությամբ։
Հարկային վարչությունը նաև հիշեցնում է, որ տարբեր հիվանդությունների տարածման վտանգի պատճառով խստիվ սահմանափակված է կենդանական ծագման մթերքների (մսային և կաթնային) ներմուծումը Եվրամիություն։
Հույն ակադեմիկոս և վերլուծաբան Կոնստանտինոս Ֆիլիսը հունական «Ekathimerini» թերթում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես գալիք ընտրություններին։
Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։
«Ռուսաստանը հաստատ մեր լավ բարեկամը չէ, բայց, միևնույն ժամանակ, հաստատ Արևմուտքի հետ համեմատելի բարեկամ էլ չէ։ Եթե Հայաստան փոխանցվող տրանսֆերտների գերակշռող մասը գալիս է հենց Ռուսաստանից, ապա կարելի է ասել, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսն ու ավելին ապրում է Ռուսաստանի հաշվին։ Կարծում եմ՝ այս Կառավարությունն անելու է հերթական քայլը և հրաժարվելու է Ռուսաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանին աղետ է սպառնում»,- ասաց Սարգսյանը։
Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանների մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործադուլը կհանգեցնի զգալի խափանումների, սակայն չեղարկված չվերթների ճշգրիտ թիվը հայտնի չէ։
ԱՄՆ դեսպանության հյուպատոսական գրասենյակն ամեն օր եռանդուն աշխատում է բազմազանության խաղարկային վիզաների (գրին քարտ) տրամադրման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։