Հավայիի իշխանությունները մարտի 9-ին տարահանում են հայտարարել Մաուիի օկրուգում Կաուպակալուա ամբարատակի՝ տեղատարափ անձնրեւնների հարուցած «անխուսափելի ճեղքման» սպառնալիքի պատճառով:
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Bloomberg-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմային: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհիներ վնասվածքներ են ստացել մարտի 9-ին Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք սարքել էին Կանանց միջազգային օրվան նվիրված երթի մասնակից կանայք:
Միսուրիի եւ դարձյալ 11 նահանգների իշխանությունները հայց են հարուցել երկրի նախագահ Ջո Բայդենի եւ նրա վարչակազմի դեմ բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանության մասին հրամանագրի ստորագրման համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 117 մլն 498 հազար 522 դեպք է հաստատվել:
Ֆինլանդիայում մարտի 8-ից խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանվել` երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված:
Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի անօրինական գաղտնալսումը համարում է պետական հեղաշրջման փորձ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կանանց միջազգային օրվա նախաշեմին հավաստիացրել է, որ Գերմանիայի կառավարությունը տարբեր բնագավառներում կնոջ և տղամարդու միջև իրավահավասարություն հաստատելու ուղղությամբ կշարունակի ջանքեր գործադրել:
Պարենահումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է շաքարի եւ ձեթերի արժեքը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի պարզ են ուրվագծվում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հարավկովկասյան քաղաքականության գլխավոր ուղղությունները։ Բացի այն, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի անգամ հանգամանալից խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ առաջնայնություններից, նրանից, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ համանախագահությունը ջանքեր է ներդնելու խաղաղության կայունության համար և հակամարտության քաղաքական կարգավորման համար։ Մի խումբ կոնգրեսմեններ […]
168.am-ը Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պետքարտուղարի հետ հեռախոսազրույցը ցուցիչ է, որ մեր հարաբերություններն այդչափ լրջությամբ չեն ընկալվում Միացյալ Նահանգների կողմից, կամ գուցե ՀՀ գործող իշխանությունների աշխատանքի թերացո՞ւմն է:
1919 թվականի մայիսի 28-ին թուրքերը մեծ ուժերով հարձակվում են Խծաբերդի վրա։ Այդ ժամանակաշրջանում Արցախում էին գտնվում նաև անգլիացի զինվորականները, ովքեր պիտի հսկեին անդորրն ու թույլ չտային, որպեսզի տեղի ունենան բախումներ, սակայն բրիտանացիների գերագույն նպատակներից մեկն Արցախի ժողովրդին համոզելն էր, որպեսզի նրանք ընդունեն Ադրբեջանի իշխանությունը։
Էստոնիայում մարտի 6-ից ուժի մեջ են մտել կորոնավիրուսով պայմանավորված խստացված սահմանափակումները:
Կալիֆոռնիայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները սահմանել են նոր կաննոներ, որոնցով թույլ կտրվի, որ Դիսնեյլենդը և այլ թեմատիկ այգիները, մարզադաշտերը և բացօթյա ժամանցի վայրերը վերաբացվեն ապրիլի 1-ից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մոտ 1 տարի փակ լինելուց հետո:
Պետք է հասկանալ հետևյալը՝ ԳՇ-ն հետաքրքրված էր, որպեսզի փրկի հայկական զորքերը, որոնք ղեկավարության քաղաքական սխալների պատճառով հայտնվել էին փաստացի շրջափակման իրավիճակում, զորքերին փրկելու, իրավիճակը կայունացնելու համար ժամանակ էր հարկավոր։ Այս մասին նոյեմբերի 10-ին խոսել չէր կարելի, քանի որ կային պարտավորություններ, և դրանք իրականացվում էին նաև դեկտեմբերին, և նման հայտարարությունները կարող էին պատերազմի նոր ալիք բարձրացնել։
Մի քանի հարյուր մարդ հավաքվել է Սիդնեյում ՝ ի նշան Մյանմարում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի, նրանք Ավստրալիայի կառավարութանը հորդորել են խստորեն դիրքորոշվել խունտայի դեմ:
Մյանմարի իշխանությունները խնդրել են Հնդկաստանին վերադարձնել մի քանի ոստիկանի, ովքեր ապաստան են գտել ՝ խուսափելու համար անցած ամիս իշխանությունը զավթած ռազմական խունտայից պատվերներ ստանալուց:
Լեհաստանի հարավ-արևելքում ուկրաինական ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել է ավելի քան 30-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին հայտնում է RT-ն:
Եվրոպայի ներդրումային բանկը 20 միլիոն եվրո է տրամադրել Ուկրաինային փոքր եւ միջին ձեռնարկությունների օժանդակման համար: Այդ մասին ասված է բանկի՝ մարտի 5-ին հրապարակված հայտարարության մեջ։
Աշխարհը համավարակը կհաղթահարի 2022 թվականի սկզբին, բայց դա չի նշանակում, թե կորոնավիրուսն ինքը կանհետանա:
Ռուսական օդուժի Սու-34 կործանիչի օդային հարվածը ռուս, սիրիացի և թուրք զինվորականների՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին բախումների ժամանակ հանգեցրել է 47 թուրք զինծառայողների զոհվելուն:
Իսրայելն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միակողմանի կարգով խանգարելու Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը: Մարտի 4-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում համապատասխան հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
Ճապոնիայի կառավարությունն առայժմ բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգերի հետ երկրում նոր ամերիկյան հրթիռների տեղակայան շուրջը Չինաստանին հակազդելու համար, սակայն ամբողջությամբ վերցված կողջուներ դրանց ծավալումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 4-ին հեռախուսազրույց է վարել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեիի հետ։
Ավելի քան 5 մագնիտուդով շուրջ 25 հետցնցում է գրանցվել մարտի 4-ին Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ, որը մտնում է Նոր Զելանդիայի կազմի մեջ: Համապատսխան տվյալները հայտնում է Ավստրալիայի պետական երկրաֆիզիկական ծառայությունը։
Իտալիայի Կալաբրիայի հարավային օկրուգում (նահանգապետի մահվանից հետո) եւ բազմաթիվ քաղաքներոմ, ներառյալ Հռոմը, Միլանը եւ Նեապոլը, տեղական իշխանության մարմինների ընտրությունները գարնանից կհետաձգվեն աշուն:
Գերմանիան, հետևելով Ֆրանսիայի օրինակին, պատրաստվում է օրենքի ուժով պայքարել իսլամիստ անջատողականների դեմ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը՝ «Քրիստոնյա Դեմոկրատական Միությունը» (CDU) և «Քրիստոնյա Սոցիալիստական Միության»(CSU) ներքին գործերի աշխատանքային խումբը նախապատրաստել են մի փաստաթուղթ, որով նախատեսվում է խստացնել պայքարը իսլամիստների դեմ։