
Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս

Սիրիացի ապստամբների առաջնորդը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ապաստամբ խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։