
Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` Բաշար Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա։ Ռուսաստանի Դաշնությունը նրանց ապաստան է տրամադրել։
Հիշեցնենք, որ մինչ այդ տարբեր տեղեկություններ էին հաղորդում միջազգային լրատվամիջոցները:
Reuters-ին հայտնել են սիրիական աղբյուրները ասել էին, որ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով։
Ըստ այդմ՝ դա կարող էր տեղի ունենալ այն բանից հետո, երբ նրա ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից։ Flightradar24-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը հանկարծակի անհետացել է ռադարներից։ Հրապարակման զրուցակիցներից մեկը ենթադրել է, որ ինքնաթիռը խոցվել է։
Որոշ ԶԼՄ-ներ էլ նշում էին, թե Բաշարի ընտանիքը վայրէջք է կատարել Արաբական Էմիրություններում: