
ՄԱԿ-ը կրճատել է իր անձնակազմը Դամասկոսում

ՄԱԿ-ը Դամասկոսի շրջանում կրճատում է անձնակազմի թիվը՝ Սիրիայում իշխանություննընդդիմությանն անցնելու ֆոնին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչը։
«Ժամանակավորապես կրճատում ենք մեր անձնակազմի թիվը Դամասկոսի շրջանում»,- ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն է հաստատել դեկտեմբերի 8-ի գիշերը։ Կառավարական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին: Նախագահը լքել է երկիրը։