ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում զարմանք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այդքան արագ տապալման առիթով։

Ըստ Թրամփի, զարմանալին այն է, որ Ասադը մինչ այժմ շատ ավելի դժվար ժամանակներ է ապրել, բայց մնացել է իշխանության ղեկին։

«Զարմանալի է, քանի որ նա տարիներ շարունակ մնացել է, թվում է, թե շատ ավելի անբարենպաստ պայմաններում, և հանկարծ ապստամբները հավաքվում և գրավում են երկրի տարածքի մեծ հատվածներ: Մարդիկ երկար ժամանակ խաղադրույքներ են կատարել նրա դեմ, և մինչև հիմա, դա չէր աշխատում։ Բայց հիմա,կարծես, ամեն ինչ այլ է»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031