Աշխարհը փուլ է գալիս, սրանք նոյեմբերից Նոր տարի են նշում, որ Հայաստանում ապրող հայն ինքնապաշտպանության մասին չմտածի. Աբրահամ Գասպարյան
«Ես բազմիցս խնդրել եմ չմեկնաբանել այդ բիոզանգվածի (Նիկոլ Փաշինյանի,- խմբ.) հայտարարությունները, բայց նա ամեն ինչ տանում է հրաշալի, ինչպես ծրագրված է իր հովանավորների կողմից։ Ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանից ստանա սպառողական հասարակություն։ Սյունիքն իրենք Արցախի հետ միասին դարձնելու են պոլիգոն՝ հակաիրանական գործողությունների համար։ Սրանք նոյեմբերից Նոր տարի են նշում, ամեն ինչ անում են, որ Հայաստանում ապրող հայը չմտածի պաշտպանվածության, իր սեփական անվտանգությունն ապահովելու մասին։ Ճիշտ նույն բանը եղել է Սիրիայում…
Տեսա՞ք՝ ինչ արեցին Սիրիայի իշխանությունները, էս չի՞ ձեր թղթե տնակը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարություններին, «ազգ-բանակ»-«ազգ նահատակ» զուգահեռներին:
Նրա խոսքով՝ Փաշինյանը հրաշալի անում է այն, ինչի համար նրան բերել են։
«Սիրիական պետությունը կործանված պետություն է, բայց Ասադը մտածում է՝ մայրաքաղաք Դամասկոսում նորմալ է, Դամասկոսը քանի դեռ չի ընկել, նորմալ է։ Նույնը այստեղ է՝ Հայաստանում։ Մայրաքաղաքում լա՛վ ապրեք, երևանցիք, Շուռնուխը, Կիրանցն ո՞ւմ են հետաքրքիր։ Դամասկոսում հանգիստ ապրում են, բոլոր վայելքներից կարողանում են օգտվել։ Նրանց ինչի՞ պիտի հետաքրքրի Հալեպի ժողովուրդը…»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: