Բաժիններ՝

Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին

Քաոսի պայմաններում իսրայելական ռազմաօդային ուժերն այսօր բազմաթիվ հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին՝ ոչնչացնելով զենքը, որը Իսրայելի մտավախությամբ, «կարող է ընկնել թշնամական ուժերի ձեռքը», գրում է Times of Israel-ը։

Սիրիայից ստացված հաղորդումների համաձայն, այսօր ավելի վաղ հարվածներ են հասցվել Սուվեյդայի Խալխալայի ավիաբազայի, Դարաայի նահանգում գտնվող մի շարք օբյեկտների և Դամասկոսի Մեզզե ավիաբազայի զինապահեստներին: Կիրակի կեսօրին լրացուցիչ հարվածներ են հասցվել Մեզզե ավիաբազային՝ մայրաքաղաքի Քաֆր Սուս արվարձանում գտնվող անվտանգության գլխավոր համալիրին, Դամասկոսի Գիտահետազոտական ​​կենտրոնի մասնաճյուղին և մայրաքաղաքի կենտրոնական հրապարակին, որտեղ գտնվում են հետախուզության և մաքսային շտաբները:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո Իսրայելի բանակը հայտարարել է, որ «հետևում է Սիրիայում ժամանակակից զենքին և աշխատում է ապահովել, որ այն չհասնի «Հեզբոլլահին» կամ այլ թշնամական տարրերի, որոնք կարող են սպառնալ Իսրայելին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս