
Բենիամին Նաթանյահուն իրեն է վերագրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իրեն է վերագրել իրադարձությունների սկիզբը, որը հանգեցրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալմանը, գրում է Times of Israel-ը։
Գոլանի բարձունքներում Սիրիայի հետ ուժերի տարանջատման մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից անմիջապես հետո, անվավեր է դարձել, քանի որ սիրիական բանակը լքել է իր դիրքերը, ասել է Իսրայելի վարչապետը, որ շտապել է սահմանազատման վայր։